Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն 2 ամիս է՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն բանան է արտահանում ԵՏՄ երկրներ, մասնավորապես՝ Ռուսաստան և Ղազախստան: Ընկերությունը հիմնադրվել է 2016 թ. մարտին՝ նպատակ ունենալով իրագործել «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ի առևտրատնտեսական ծրագրերը և հատկապես Հայաստանը Էկվադորի և ԵՏՄ միջև տարանցիկ երկիր դարձնելու նախագիծը:
«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի կնքած համագործակցության պայմանագրերի հիման վրա «ArmEc Trading» ՍՊԸ-ն ձեռք է բերել էքսկլյուզիվ պայմանավորվածություններ Էկվադորից արտահանում իրականացնող էկվադորական պետական մարմինների և կազմակերպությունների հետ, որոնց թվում առանցքային դեր ունեն Էկվադորի արտաքին առևտրի նախարարությունը և «ՊրոԷկվադոր» կազմակերպությունը:
Երկարատև բանակցությունների շնորհիվ «ArmEc Trading» ՍՊԸ-ին հաջողվեց հասնել նրան, որ Էկվադորից արտահանում իրականացնող պետական մարմինները էկվադորական արտադրանքի հատուկ խմբաքանակ հատկացնեն հենց Հայաստանին, որի միջոցով էլ կատարվում է էկվադորական արտադրանքի արտահանումը ԵՏՄ երկրներ, ընդ որում՝ «ArmEc Trading» ՍՊԸ-ն, գրանցված լինելով Հայաստանում, իր հարկային պարտավորությունները (շահութարկ) կատարում է մեր երկրում:
ԵՏՄ երկրների հետ երկու ամսվա ընթացքում ձևավորված շրջանառությունը, ինչպես նաև պայմանավորվածությունները ԵՏՄ շուկայում գործող ընկերությունների հետ՝ շրջանառության ծավալի և ապրանքատեսականու մեծացման վերաբերյալ, վստահություն են ներշնչում, որ Հայաստանից բանանի արտահանումը հետզհետե կաճի: Այս պահին բանակցություններ են ընթանում, բանանից բացի, նաև կակաո, ծովամթերք, արմավենու յուղ ԵՏՄ արտահանելու վերաբերյալ:
«ArmEc Trading» ՍՊԸ