կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-24 14:32
Քաղաքական

Գրավոր բացատրություն և պատասխանատվություն` թերացման համար. Հովիկ Աբրահամյան

Գրավոր բացատրություն և պատասխանատվություն` թերացման համար. Հովիկ Աբրահամյան

Այսօր կառավարության նիստում գյուղատնտեսության փոխնախարար Գրիշա Բաղիյանը ներկայացրեց գնման պայմանագրերում փոփոխության կատարման թույլտվություն տալու մասին նախագիծ, ըստ որի` տավարաբուծության զարգացման ծրագրով նախատեսվում է Հայաստան ներկրել 453 գլուխ տոհմային երինջ:

 «Հաշվի առնելով, որ երինջների ներկրումը նախատեսված է իրականացնել ձմռան ամիսներին, ինչը ռիսկային է, առաջարկվում է ներկրումն իրականացնել 2016 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, ինչի համար անհրաժեշտ է երինջների գնման պայմանագրում կատարել փոփոխություններ՝ սահմանելով ապրանքների մատակարարման վերջնաժամկետը մինչև 2016 թվականի մայիսի 30-ը»,- ասաց նա:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ ժամանակին չեն ներկրել երինջները, որ հիմա էլ ասում են, թե ձմռանը չեն կարող ներկրել: Փոխնախարարը պատասխանեց, թե մրցույթն անցկացվել է նոյեմբերի վերջին:

«Իսկ ինչո՞ւ եք նոյեմբերի վերջին մրցույթն անցկացրել, մայիսին ենք մենք սահմանել ժամկետը»,- հարցրեց վարչապետը:

Գրիշա Բաղիյանն ասաց, որ երկու անգամ են մրցույթ անցկացրել` մեկը` գարնանը, ներկրումն իրականացրել են, մեկն էլ նոյեմբերին են անցկացրել, դեռ չեն ներկրել:

«Գրավոր կներկայացնեք բացատրություն, պիտի պատասխանատվություն կրեն այն մարդիկ, ովքեր ուշացրել են»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: