|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այսօր կառավարության նիստում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ներկայացրեց «Ծառուկյան դաշինք» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից մշակված օրենքի նախագիծը, որով նախատեսվում է փոփոխություն կատարել Աշխատանքային օրենսգրքում: Ըստ այդմ` մինչև կարգապահական տույժի կիրառումը գործատուն պետք է աշխատողից գրավոր կերպով պահանջի խախտման մասին գրավոր բացատրություն: Եթե գործատուի սահմանած ողջամիտ ժամկետում աշխատողն առանց հարգելի պատճառների չի ներկայացնում բացատրություն, ապա կարգապահական տույժը կարող է կիրառվել առանց գրավոր բացատրության:
Որոշումն ընդունվեց: Օրենքի նախագիծը կներկայացվի ԱԺ քննարկմանը: