կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-23 15:10
Մշակույթ

ԱԺ-ում սուտն այնպես են մատուցում, ոնց որ ճիշտ լինեն, մարդ չի դիմանում`բռնես ու պաչես

ԱԺ-ում սուտն այնպես են մատուցում, ոնց որ ճիշտ լինեն, մարդ չի դիմանում`բռնես ու պաչես

Ընթացիկ տարին, ըստ ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի, բարդ էր: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2015-ը` նա նշեց, որ անցյալը չի սիրում փորփրել, ավելի շատ նախընտրում է ապագայի մասին խոսել:

«Ինձնից լավ գիտեք` ինչ է կատարվում աշխարհում, իսկ Հայաստանում…  Չգիտեմ էլ` ինչ է սպասվում Հայաստանին: Ես Մասիվում եմ ապրում և երեկոյան, երբ ռեստորանների մոտից հրավառության ձայներ եմ լսում, արդեն վախենում եմ` չգիտեմ` ինչ ձայներ են դրանք: Սահմանին շատ զոհեր ունեցանք, տղերքը զոհվում են, և յուրաքանչյուր մահ ողբերգություն է մեզ համար: Կուզեի` էս մեր ունեցած խաղաղությունը պահպանեինք»,- ասաց Ծատուրյանը:

Ըստ նրա` վտանգավոր դաշտում ենք տեղակայված` 4 կողմից մուսուլմաններով ենք շրջապատված, մի Վրաստանն է, այն էլ, ըստ Ծատուրյանի, պարզ չէ` քրիստոնյա՞, թե՞ մուսուլման է:

2016-ը կապիկի տարի է, և Ծատուրյանը հույս ունի, որ հումորը մի քիչ կավելանա մեր կյանքում, սոցիալական վիճակն էլ մի քիչ կթեթևանա: «Ո՞վ է ասում` փող չունենք, ունենք, բայց իշխանության ձեռքում է ամբողջը»,- կատակեց նա:

Հարցին, թե այս տարի որտե՞ղ են ավելի լավ դերասանություն արել` ԱԺ-ո՞ւմ, թե՞ թատրոններում, Ծատուրյանը պատասխանեց, թե` ԱԺ-ում. «ԱԺ-ում բոլորը պրոֆեսիոնալ են, բայց` խաղալու առումով: Այ մարդ, էնպես են խաղում` քիչ է մնում հավատաս: Ելույթ ունենալիս ցույց են տալիս, թե ամեն ինչ լավ է, լավ կլինի, թե իբր իրենք էլ են լավը… Մարդ չի դիմանում` գնաս, բռնես ու պաչես: Սուտն այնպես են մատուցում, ոնց որ ճիշտ լինեն: Նայում եմ ԱԺ նիստերն ու սովորում` ոնց պետք է լավ դերասանություն անել»: