Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եռահամանախագահների անունից երեկ չէ առաջին օրը Պուտինը Փաշինյանին կոնկրետ ասաց՝ դու ունես «ժողովրդի վստահությունը», կգնաս, եւ քեզ սպասում են ցավոտ լուծումներ։ Ու Փաշինյանի կմկմալը, այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե անկախ երկրի առաջին դեմքն է հանդիպում Պուտինի հետ, այլ Ռուսաստանի ինչ-որ գուբերնատոր, որը 10 տարի Պուտինին չի տեսել, կմկմալով ինչ-որ բաներ է խոսում,-ըստ Yerkir.am-ի, ասուլիսի ժամանակ հայտարարեց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը։
Նրա խոսքով՝ այն խառնաշփոթը, որ այսօր մեր երկրում կա, հենց դրա հետեւանքն է։
«Սկսել է Սյունիքից։ Եւ այնտեղ սկսվել է տեռոր համայնքապետերի հանդեպ եւ պղնձամոլիբդենային կոմբինատի նկատմամբ։ Դրան զուգահեռ՝ չերկարացվեց գեներալ Խաչատուրովի պայմանագիրը։ Քիչ թե շատ պահպանված կորպուսը, որը պատրաստ էր պահպանել Հայաստանի սահմանները, գլխատվեց, եւ Փաշինյանը կբերի-կհարմարեցնի ինչ-որ մեկին, որը, հլու-հնազանդ, հրաման կկատարի։ Նույն ձեւով հանեցին Մեհրաբի, Մեղրու գնդերի հրամանատարներին՝ ընտրություններից առաջ։ Տեռոր է սկսվել «Հայաստան» դաշինքի մաս կազմող «Վերածնվող Հայաստանի» ղեկավարության նկատմամբ։ Ընկել է այն համայնքապետերի հետեւից, որոնք առաջինն են պահանջել Փաշինյանի հրաժարականը եւ ստորագրել դրա տակ »,-նկատեց մեդիափորձագետը։
Տիգրան Քոչարյանն ասաց՝ ընկել են նաեւ նրանց հետեւից, որոնք ամիսներ առաջ Փաշինայնի մուտքն էին արգելել Սյունիք։ Նրա խոսքով՝ մարդկանց սիրաշահելով, կոպտելով, սպառնալով պարտադրում են՝ համայնքապետերի դեմ կեղծ ցուցմունքներ գրել։
Մանրամասն՝ տեսանյութում