|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Այսօր` բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ամփոփիչ ասուլիսի ժամանակ, լրագրողները հարց ուղղեցին երկու օր առաջ` դեկտեմբերի 21-ին, մի խումբ գառնեցիների բողոքի և նրանց կողմից ճանապարհը փակելու վերաբերյալ: Հիշեցնենք, որ գառնեցիները բողոքում են, որ իրենց ոռոգման ջուրն ուղղվել է այլ համայնքներ:
Նախարարը նշեց, որ իր համար զարմանալի է գյուղացիների բողոքը, որովհետև ժամանակին այդ հարցի կապակցությամբ լսումներ են եղել, մասնավորապես` երկու լսում է կազմակերպվել, որից մեկը իրականացրել է համայնքը, իսկ մյուսը` բնապահպանության նախարարությունը:
«Լսումների ժամանակ մենք բացասական երևույթ չենք նկատել, համայնքի կողմից ունենք դրական եզրակացություն, որ իրենք համաձայն են, որ այդ տարածքից ջուրը տեղափոխվի համապատասխան վայր, և` օրինական: Մենք տվել ենք մեր թույլտվությունը: Ինձ համար զարմանալի է, թե ինչու են գյուղացիները հիմա ահազանգում: Մենք չենք տեսնում բացասական իրավիճակ, որ ջուրը չի բավարարի»,- ասաց Գրիգորյանը:
Լրագրողները հարցրեցին, թե ինչպե՞ս է լինում, որ դրական արդյունքը հանրային լսումներից հետո վերաճում է հանրային բողոքի, երբ գյուղը ոտքի է կանգնում, նախարարը կրկնեց, որ կազմակերպված լսումներին մասնակցել է ամբողջ համայնքը:
«Մենք շարժվում ենք օրենքով, իրավունք չունեն ասելու` մի մասը դրան դեմ է, ուրեմն որոշումը չկայացնենք»,- ասաց Արամայիս Գրիգորյանը: