|
Փոխարժեքներ
17 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.67 |
| EUR | ⚊ | € 448.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9086 |
| GBP | ⚊ | £ 515.52 |
| GEL | ⚊ | ₾ 140.92 |
«Հրապարակ»-ը գրում է. «Պարզվում է՝ զինված խումբը հենց այնպես չէ Նորք-Մարաշում առանձնատուն վարձել, տեղեկացրեց գործից տեղյակ մեր զրուցակիցը. «Վարձակալված բնակարանից փոքր-ինչ այն կողմ սպորտդպրոց կա, ձերբակալված խմբի անդամները գնացել են այդ դպրոց, պայմանավորվել, որ ուշ ժամերին պետք է գնան, պարապեն տրենաժորների վրա։ Ի դեպ, բանդայի պարագլխին՝ Իսպանիայում ապրող, ապա այս տարվա փետրվարից Հայաստան տեղափոխված Արթուր Վարդանյանին ճանաչել է նաև Արսեն Ջուլֆալակյանը։
«Նա ինձ պատմել է, որ Իսպանիայի դեսպանի՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառմանը Արթուրը քաղաքական ելույթ է ունեցել՝ շատ ագրեսիվ հայաստանյան իշխանությունների հասցեին, ինչն էլ աշխարհի չեմպիոն ըմբշամարտիկին նյարդայնացրել է։ Նա Վարդանյանին բնութագրում էր որպես ամբիցիոզ, ոչ ադեկվատ, վտանգավոր մարդու»։ Ի դեպ, Իսպանիայում ՀՀ դեսպանը նախկին ԲՀԿ-ական Ավետ Ադոնցն է»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։