Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլյան մարտական գործողությունների ընթացքում զոհված շարքային Անդրանիկ Ատոմի Զոհրաբյանը մայիսի 1-ին կդառնար 20 տարկան: Yerkir.am-ի տեղեկություններով՝ Անդրանիկը Արարատի մարզի Վեդի քաղաքից էր, զբաղվում էր ֆուտբոլով: 2015-ին ընդունվել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆուտբոլի ամբիոնի հեռակա բաժին և մեկնել ծառայության:
Անդրանիկի հարազատները մեզ հայտնեցին, որ նա զոհվել է Մարտակերտի ուղղությամբ տեղի ունեցած մարտերի ժամանակ:
Նշենք, որ զինծառայողի դին հայտնաբերվել էր երեկ՝ մի քանի ժամ տևած որոնողական աշխատանքների ժամանակ:
Yerkir.am-ի հետ զրույցում Անդրանիկի ֆուտբոլի մարզիչը՝ Մուշեղ Նիկոյանը, պատմեց, որ նա սկզբում եղել է Վեդիի ֆուտբոլի մարզադպրոցի սան, այնուհետև հանդես է եկել խաղային մարզաձևերի օլիմպիական մարզադպրոցի թիմում:
«Սիրում էր ֆուտբոլը, ցանկություն ուներ ուսում ստանալ և հետագայում մարզչական աշխատանքով զբաղվել: Թիմի առաջատար խաղացողներից էր, շատ ընկերասեր, կոլեկտիվին նվիրված, մեծերի նկատմամբ հարգանքով, դաստիարակված, կիրթ տղա էր»,- ասաց մարզիչը: