|
Փոխարժեքներ
28 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ դատի է տվել Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիին. հայտնում է Лента.ру-ն:
Պատճառը գերատեսչության հասցեին հնչած` կոռուպցիայի մասին մեղադրանքներն են:
«Ես դատի եմ տվել պարոն Սահակաշվիլիին. երբ ասում ես, որ մարդը գող է, պատասխան տուր դրա համար»,- ասել է Ավակովը:
Նրա տվյալներով` Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը նույնպես պատրաստվում է դատի տալ Սահակաշվիլիին։
Հիշեցնենք, որ Ավակովն ու Սահակաշվիլին վիճաբանել էին դեկտեմբերի 14-ին Բարեփոխումների ազգային խորհրդի նիստի ժամանակ: