|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայտարարել է, որ հոկտեմբերի 2-ին հայց է ներկայացնելու Ուկրաինայի գլխավոր դատախազություն՝ իր առևանգման և նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի հրամանով իրեն արտաքսելու փաստով: Այս մասին Սահակաշվիլին հայտարարել է Facebook սոցիալական ցանցով:
Սահակաշվիլին հայտարարել է, որ ապօրինաբար առևանգվել էր Պորոշենկոյի անվտանգության աշխատակիցների և մասնավոր թիկնապահների կողմից, որոնք հագնել էին սահմանապահների համազգեստ: «Միայն դա բավական է երկարաժամկետ դատավճռի համար»,- Սահակաշվիլիի խոսքերն է մեջբերում «Ռեգնում» գործակալությունը:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 30-ին, Սահակաշվիլին հայտարարել էր, որ մոտակա ամիսներին պատրաստվում է այցելել Վրաստան, որտեղ պատրաստվում է վերականգնել քաղաքացիությունը: