Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Վրաստանի արտգործնախարարությունը կտրականապես հերքել է այն տեղեկատվությունը, թե Հայաստանի նախագահը վիրավորված է Վրաստանի նախագահից, այդ պատճառով էլ հետաձգել է այցը Թբիլիսի. տեղեկացնում է apsny.ge-ն:
«Ցանկանում են ձեզ վստահեցնել, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն: Նրա խոսքերով` Հայաստանի նախագահը այցը չի հետաձգվել, պարզապես դրա վերջնական ամսաթիվը հայտնի չէ, եւ այս փուլում այդ հարցով աշխատանք է իրականացվում:
Ավելի վաղ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նոյեմբերի սկզբին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այցելելու է Թբիլիսի, սակայն պաշտոնական Երեւանը հերքել էր այդ տեղեկությունը` նշելով, որ նման այց ծրագրված չէ: Վրացական ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին, թե Սերժ Սարգսյանը դժգոհ է իր վրացի գործընկերոջ` Տավուշի սողանքում իրականացվող աշխատանքների վերաբերյալ արված արտահայտությունից: