|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին 2008 թվականի օգոստոսին Ռուսաստանի հետ պատերազմ է սկսել դրսի հրահանգով։ Այդ մասին հայտնում է իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության հայտարարության մեջ, որը ներկայացրել է վրացական հեռուստատեսության Առաջին ալիքը։
«Փաստն այն է, որ 2008 թվականի օգոստոսին Սահակաշվիլիի արկածախնդիր գործողությունները ոչ թե նրա հոգեկան անկայունության, այլ դրսից ցուցումների և լավ ծրագրված դավաճանության արդյունք էին»,-«ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, ասվում է հայտարարության մեջ։
Կուսակցությունը կոչ է արել հրապարակային իրավական գործընթաց սկսել՝ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու համար, և որ հասարակությունն իմանա, թե ով է երկրի և ժողովրդի դեմ դավաճանական հանցագործություն կատարել: