կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-17 09:47
Քաղաքական

ԲՀԿ-ական պատգամավորներն էլ են սկսել ուրիշների փոխարեն քվեարկել. «ՉԻ»

ԲՀԿ-ական պատգամավորներն էլ են սկսել ուրիշների փոխարեն քվեարկել. «ՉԻ»

«Չորորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորներից Արշակ Մխիթարյանը՝ նույն ինքը՝ Բռլյանտի Արշակը, խորհրդարանի դահլիճում երեկ զբաղված էր «դաշնակահարությամբ». բանն այն է, որ Մխիթարյանը քվեարկում էր ոչ միայն իր, այլեւ բացակա եւս երկու պատգամավորի՝ Մուրադ Գուլոյանի եւ Հրանտ Դավթյանի փոխարեն: Տեւական ժամանակ, երբ ԲՀԿ-ն հանդես էր գալիս այլընտարնքի, հետո ընդդիմության անվան տակ, նրանց խմբակցության պատգամավորները նման խախտումներ չէին անում: Բայց հիմա, երբ ԲՀԿ-ն իրեն ընդդիմադիր համարելով դարձել է իշխող ՀՀԿ-ի կցորդը, այդ խմբակցության պատգամավորները որդեգրել են արատավոր այդ գործելաոճը: Ու պետք է նկատենք, որ միայն Արշակ Մխիթարյանը չէ, որ ուրիշի փոխարեն է քվեարկում, այդպես են վարվում ԲՀԿ խմբակցության շատ այլ ներկայացուցիչներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում