Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ»-ը գրում է. «Երեկ armlur-ը տեղեկություն հրապարակեց այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ռուբեն Գևորգյանը (Ծաղիկ Ռուբո) և Ռուստամ Գասպարյանն արդեն երկու ամիս է, ինչ «դռնեդուռ ընկած» ազատամարտիկներ են որոնում։ Նրանք նպատակ ունեն «Երկրապահ» կամավորականների միության նման մի նոր կառույց սարքել՝ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ։
Աժ ազատամարտիկ պատգամավորները Գագիկ Ծառուկյանին խոստացել են միավորել բոլոր ազատամարտիկներին (նաև նրանց, ովքեր տարբեր պատճառներով ԵԿՄ-ում չեն) և իրենց շուրջ ստեղծել ուժային մի թիմ, որը պատրաստ կլինի ցանկացած զարգացման։ Ծառուկյանն էլ համաձայնել է և հրահանգել գործի անցնել։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Գասպարյանն ու Գևորգյանը ազատամարտիկներին խոստանում են ամեն ամիս թոշակ տալ, օգնել կենցաղային շատ այլ հարցերում, գրասենյակներ բացել ողջ երկրում, և այսպես շարունակ։
Քանի որ և Ռուբեն Գևորգյանը, և Ռուստամ Գասպարյանը ԵԿՄ անդամներ են, նրանք միաժամանակ չեն ցանկանում իրենց հարաբերությունները փչացնել նաև ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի հետ։ Իմանալով, որ Գրիգորյանը կարող է նեղանալ կամ բարկանալ, Ռուբեն Գևորգյանը վերջերս զրուցել է գեներալի հետ՝ բացատրելով, որ իրենց նախաձեռնությունը «Երկրապահ»-ի դեմ չէ, այլ նպատակ ունեն ԵԿՄ-ից դուրս եկած, ինչ-ինչ պատճառներով նեղացածներին համախմբել»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։