|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ՊԱԿ-ից հեռանալուց հետո այլեւս չի գաղտնալսում ուրիշների խոսակցությունները:
Դոնի Ռոստովում «Համառուսաստանյան ժողովրդական ճակատ» համաժողովում երկրի նախագահը նման խոստովանություն է արել` մեկնաբանելով իրավապաշտպան Յանա Լանտրատովայի ռեպլիկը անչափահասների արդարադատության մասին, թե մանկական հրապարակում պատահաբար լսել է երկու երեխաների զրույցը ծնողնրի դեմ դատական հայց ներկայացնելու մասին. տեղեկացնում է РБК-ն:
«Գաղտնալսելը լավ բան չէ: Ես դա հասկացել եմ դեռեւս ՊԱԿ-ում աշխատելու ժամանակ: Այլեւս չեմ անում»,- արձագանքել է Պուտինը:
Վլադիմիր Պուտինը ՊԱԿ-ում աշխատել է 1975-1991 թվականնրին: 1998-ին գլխավորել է Անվտանգության դաշնային ծառայությունը: