|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր` ԱԺ հայտարարությունների ժամին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը խոսեց «Այո և ոչ» հեռուստանախագծի մասին` ասելով, որ իր գործընկերների հետ եղել է 50-ից ավելի համայնքներում: Նա «ֆենոմենալ նորություն» որակեց քաղաքական բանավեճի այդ ֆորմատը, որովհետև ապացուցվեց, որ քաղաքակիրթ բանավեճը հնարավոր է:
Պատգամավորը խոսեց գյուղացիներին հուզող խնդիրների` չմթերվող մթերքի ու վարկերի մասին:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին, Միքայել Մելքումյանն ասաց. «Հարյուրհազարավոր մարդիկ «ոչ» են ասել ոչ թե սահմանադրական փոփոխությունների նախագծին, այլ` անվստահություն ունենալով են «ոչ» ասել: Այդ անվստահությունը պետք է հանել, ուստի բոլոր չինովնիկներն ամեն օր պետք է կարողանան խոսել ժողովրդի հետ»: