Չինաստանում կառուցել են սառցե անհավանական ամրոցներ
Չինական Խարբին քաղաքում թեստային ռեժիմում մեկնարկել է Սառույցի ու ձյան միջազգային փառատոնը, որի պաշտոնական բացումը նախատեսված է հունվարի 5-ին: Բոլոր սառցե ու ձնե կառույցներն արդեն պատրաստ են: 600 հազար քառ. մետր ընդհանուր մակերեսով զվարճանքների համալիրի համար օգտագործվել է 10 հազար խոր. մետր սառույց եւ 150 հազար խոր. մետր
ձյուն: