|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Այսօրվանից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը: Այս մասին փոփոխությունների նախագիծն Արցախի Ազգային Ժողովն ընդունել է մարտի 25-ին կայացած լիագումար նիստում:
Քննարկման լայն առարկա դարձած օրենքի նախագիծը բազմաթիվ բացասական արձագանքներ է ունեցել՝ այն համարվել է անտեղի քծնանք ու Արցախի հայկականությանը սպառնացող երևույթ: Քվեարկության օրը համահեղինակներից Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ հրաժարվում է համահեղինակ լինելուց և չի մասնակցել քվեարկությանը:
Հասարակական հնչեղություն ստացած նախագծի վերաբերյալ Համահեղինակները միայն մեկ հանրային քննարկում էին կազմակերպել: Հասարակության տարբեր շերտերի կարծիքները վեր հանելու համար կլոր-սեղան քննարկում է նախաձեռնել նաև ՀՅԴ Արցախի երիտասարդական միությունը: Այդ քննարկման ներկաները նշել էն, որ օրինագիծը լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունի և չի կարելի այդ բովանդակությամբ այն ընդունել:
Այնուհանդերձ, 27 կողմ, 2 ձեռնպահ ձայներով օրենքի փոփոխությունների նախագիծն ընդունվել է: «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել: