Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ադրբեջանական գերությունից վերադարձած Արսեն Խոջոյանի առողջական վիճակն այս պահին ավելի լավ է, քանի ամիսներ առաջ։
Արսենի մայրը՝ Սվետա Խոջոյանը, yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ որդին բուժումը շարունակում է տանը: «Հիմա էլ բժիշկների հսկողության տակ է, կամաց-կամաց ոնց որ ոտքի է կանգնում լրիվ: Դեղ-մեղ էլի խմում է, բայց կարևորը` իրեն լավ է զգում»,- ասաց նա:
Արսենն այս պահին Երևանում է` եղբոր հետ: «Ինչ անենք, եղբայրն ուսանող է, երկուսով մի տուն են վարձել, ապրում են: Ճիշտ է, չենք հասցնում, մի կերպ ենք յոլա գնում, բայց դե երեխան պետք է սովորի, որ մարդ դառնա, մեզ էս վիճակից հանի»,- ասաց մայրը:
Տիկին Սվետան նշեց, որ ֆինանսական խնդիրներ ունեն, հազիվ են ծայրը ծայրին հասցնում: .«Տղերքիցս մեկին էլ բանակ պետք է տանեին, էն էլ ինչ-որ խնդիրներ ուներ, տարկետում տվեցին: Իսկ աղջիկներս էլ փոքր են` դպրոց, մանկապարտեզ են գնում: Երևի վերջը լավ կլինի»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Արսեն Խոջոյանը 2014-ի մարտի 7-ին հատել էր հայ-ադրբեջանական սահմանը և գերի ընկել, իսկ ապրիլի 10-ին` հայրենադարձվել։