|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Բելգիայի` գահից հրաժարված 82-ամյա թագավոր Ալբերտ Երկրորդը փետրվարի 21-ին կկանգնի դատարանի առաջ 48-ամյա Դելֆինա Բոելի հայրությունը ճանաչելու գործով: Դատը դռնփակ է լինելու. հաղորդում է ТАСС-ը:
Ալբերտ Երկրորդը հրաժարվել է գահից 2013 թվականի հուլիսի 21-ին` հօգուտ ավագ որդու` Ֆիլիպի, ձևականորեն պահպանելով թագավորի տիտղոսը: Սակայն գահի հետ նա կորցրել է նաև դատական անձեռնմխելիությունը: Եվ հիմա Դելֆինա Բոելը պահանջում է ԴՆԹ անալիզ անցկացնել, որ պաշտոնապես հաստատվի իր` թագավորի արտաամուսնական կապից ծնված լինելը: Եթե այդպես լինի, նա ժառանգության իրավունք կունենա, թեև թագավորական ընտանիքի անդամ չի ճանաչվի: