Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վաղը՝ նոյեմբերի 16-ին, 15:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում /Էրեբունի/ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ նշանակված է ՀԱՊԿ նախկին քարտուղար , ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը։
Հիշեցնենք, գեներալը պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պահանջով է մտել դատարան, առիթը հեղափոխությունից հետո էյֆորիայի ազդեցության տակ Ա1+ ի եթերում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արած ուշագրավ հայտարարություններն էին, որոնց հիմնավորման պահանջով գեներալը արևմտամետ քաղաքագետի դեմ հայցով մտել է դատարան։
Ընդգծենք, նա հայտարարել էր.
և ըստ այդմ, առաջարկել էր ստուգել Խաչատուրովի և նրա հարազատների հաշիվները՝ նկատի ունենալով, որ այդ հողերը վաճառվել էին դեռ մինչև 2016 ապրիլյան պատերազմը սկսվելը
Ի դեպ, Ս. Գրիգորյանը ապրիլին ինձ տված հարցազրույցում համաձայն չէր այն պնդման հետ, որ խուսափում է ներկայանալ, քանի որ պատուհաս դարձած իր ելույթում հնչած մեղադրանքների հիմքերի բացակայությունը ճնշում է իրեն, հակառակը, խոստացավ առաջիկա նիստին անձամբ ներկայանալ և հիմնավորել ասածը, թեև արձանագրենք, որ խոստումից հետո, ապրիլի 29- ին նշանակված նիստին սորոսական քաղաքագետն այդպես էլ խուսանավեց գալ դատարան։
Այս օրերին, երբ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը եռում է դավաճանների փնտրտուքով, հույս ունենանք, որ Ստեփան Գրիգորյանը պատվախնդիր կգտնվի, կներկայանա եզրափակիչ նիստին ու կխոստովանի, որ պետական դավաճանության մեջ Խաչատուրովին մեղադրելը օդում կրակած անպատասխանատու արտահայտություն է եղել:
Աղբյուրը՝ yerevan.today