|
Փոխարժեքներ
31 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.63 |
| EUR | ⚊ | € 420.67 |
| RUB | ⚊ | ₽ 4.572 |
| GBP | ⚊ | £ 491.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
ԱԺ պատգամավոր Ստեփան Մարգարյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ Սահմանադրությունը մեր վաղվա օրն է, մեր վաղվա կյանքն է, ուստի իրապես կարևոր է դրա` արդար ճանապարհով ընդունվելը: Մարգարյանը նշեց, որ սոցիալական ցանցերում և, առհասարակ, համացանցում հայտնված այն հոլովակները, բողոքները, որոնք ցույց են տալիս, որ որոշակի ընտրախախտումներ են եղել հանրաքվեի ընթացքում, պետք է արժանանան իշխանությունների և ԿԸՀ-ի համապատասխան արձագանքին:
Ըստ պատգամավորի`պետք է լինեն լուրջ և հիմնավոր բացատրություններ: Նա նշեց նաև` ԿԸՀ-ն է, որ պետք է կայացած համարի հանրաքվեի արդյունքները, մինչդեռ` այդ կառույցը վերջնական պատասխան չի տվել:
«ԿԸՀ-ն պարզապես պարտավոր է պաշտոնական պատասխան տալ բոլոր դիմումներին, բողոքներին, տեսանյութերին, որոնք տեղադրված են սոցիալական ցանցերում: Դրանից հետո նոր կարելի է գնահատական տալ»,- ասաց Մարգարյանը: