Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Բաղրամյան փողոցում արդեն 6 օր շարունակվող ցույցերի ու ստեղծված իրավիճակի հանգուցալուծման մասին, ասաց. «Աուդիտը պետք է շուտ արվեր` անցյալ կամ նախանցյալ տարի, քանի որ ոչ ոք տեղյակ չէ, թե ինչ է կատարվում ՀԷՑ-ում, որտեղ կա 11 տոկոս կորուստ, այն դեպքում, երբ մեր հարևան Վրաստանում ընդամենը 7 տոկոս է: Բայց աուդիտն ի՞նչ կապ ունի այս իրավիճակի հանգուցալուծման հետ, ես չգիտեմ: Իշխանությունը պետք է բացատրություն տա, հակառակ դեպքում` ի՞նչ է լինելու: Ես անձամբ չեմ կարող գուշակել»:
Հարցին, ի վերջո, իշխանությունները կցրե՞ն ցույցը, պատգամավորը պատասխանեց. «Դա շատ բարդ հարց է, չեմ կարող ասել` կցրեն, թե` ոչ, բայց, միևնույն է, դրանով հարցը չի լուծվի: Հասկանո՞ւմ եք, ժողովրդի մեջ նստած է դժգոհությունը, իսկ դա ցրելով չի, ախր: Ուժ կիրառելը խիստ վտանգավոր է, հասարակությունն այսօր այն վիճակում չէ, որ, ուժ կիրառելով, հարց լուծվի, մանավանդ, որ որևէ քաղաքական խնդիր այս փողոցում ոչ ոք չի դրել»: