Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարցեր, որոնց պատասխանները պարտավոր ենք գտնել, հասկանալու համար, թե ինչ է կատարվել, ինչն ենք սխալ արել, որ հասկանանք, թե հետո ինչ ենք անելու:
– Ինչո՞ւ պատերազմի ժամանակ մենք մենակ մնացինք:
– Ինչո՞ւ Բրիտանիան ՄԱԿ-ի անվտանգության Խորհրդում զինադադարի բանաձի վրա վետո դրեց:
– Ինչո՞ւ Ամերիկան զինադադարի դիմաց առաջարկեց նեյտրալ խաղաղապահներ, իսկ հետո մի կողմ քաշվեց ու ողջունեց ռուսական զինադադարը, հայտնի պայմաններով։
– Ինչո՞ւ է Պուտինը պնդում, որ բոլոր որոշումները Մինսկի խմբի հետ համաձայնեցված են եղել և այդ դեպքում Մինսկի խնբի միջև եղած հակասությունների մասին խոսակցությունները հերքվում են:
– Ի՞նչ տարբերություն կա 2018-ի Բոլթոնի առաջարկությունների ու նրա միջև, ինչը եղավ հետո, որը իրականացրեց Ռուսաստանը: Ըստ էության Բոլթոնի բոլոր պահանջները կատարվեցին։
– Ո՞րն է այսպես կոչված Լավրովի պլանի տարբերությունները Բոլթոնի պլանից։
– Ինչո՞ւ Ալիևը համաձայնվեց, որ Ռուսաստանը զորք մտցնի Արցախ, չլսելով Էրդողանին:
– Ընդունենք, որ Ռուսաստանին պետք էր Ադրբեջանի դե յուրե տարածքում զորք մտցնել, նաև փորձել դրանով Ադրբեջանին ստիպել մտնել, ասենք, ԵԱՏՄ, կամ, եթե Հայաստանը Արցախով, կամ առանց Արցախի կարողանար դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, ապա, առհասարակ, ինչի համար է Հայաստանը պետք կոլեկտիվ Արևմուտքին, եթե իրենք խնդիրներ ունեն Ռուսաստանի ու Իրանի հետ, իսկ այդ գործում Ադրբեջանն է իրենց պետք որպես պլացդարմ։ Ո՞րն էր լինելու այդ դեպքում Հայաստանի աշխարքաղաքական դերը։
– Եթե իշխանափոխությունը համարենք ռուսական դավադրություն, ապա ինչո՞ւ են ԱԺ ակնհայտորեն արևմտյան ազդեցության տակ եղած պատգանավորները, և ոչ միայն նրանք, սատարում «ռուսական ԿԳԲ-ի լրտես» հայտնի Թյուրիմացության բոլոր նախաձեռնությունները։
– Ինչո՞ւ Թյուրիմացությունը չընդունեց հոկտեմբերի 19-ին և դրանից առաջ արված պատերազմը կանգնեցնելու բոլոր առաջարկները»։