|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է սահմանին ադրբեջանական բանակի ավագ լեյտենանտ Աբդուլլա Մոլլաևի մահվան մասին․ հայտնում է Haqqin.az-ը:
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը նախօրեին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ինտենսիվորեն խախտել էր հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով վիրավորվել էր ՊԲ զինծառայող` 1995թ. ծնված Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ հակառակորդի արկածախնդիր մարտավարությունն անպատասխան չի մնալու, և ստեղծված իրադրության ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա: