կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-07 10:34
Հասարակություն

825 851` «այո», 421 600՝ «ոչ». հանրաքվեի նախնական արձանագրությունը

825 851` «այո», 421 600՝ «ոչ». հանրաքվեի նախնական արձանագրությունը

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց սահմանադրական հանրաքվեի նախնական արդյունքների արձանագրությունը: «Այո» քվեարկած ընդհանուր քվեաթերթիկների թիվը 825 851 է, «ոչ»-երի թիվը՝ 421 600: Անվավեր է համարվել 53 332 թվեաթերթիկ: Քվեատուփերում առկա ծրարների ընդհանուր թիվը կազմել է 1 300 635:

Քվեարկության օրը հանրաքվեի տեղամասերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 67: Ըստ գտնվելու վայրի լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 16 798: Հաշվառում չունեցողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 281: Ոստիկանության ծառայողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը կազմել է 176, իսկ ստացիոնար բուժհաստատություններում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիների թիվը՝ 1542: Ձերբակալված անձանց պահելու վայրերում կազմված լրացուցիչ ցուցակներում ընդգրկված քաղաքացիներ չեն եղել: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցու իրավունք ունեցող քաղաքացիների թիվն էլ կազմել է 265:

Ի դեպ, արձանագրությունը ստորագրեցին հանձնաժողովի անդամները, որից հետո Մուկուչյանը կնքեց այն: