կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-06 15:27
Հասարակություն

Հանձնաժողովի նախագահը բողոքել է, որ տան հոսանքն են անջատել...

Հանձնաժողովի նախագահը բողոքել է, որ տան հոսանքն են անջատել...

Այսօր լրագրողների հետ զրույցում գլխավոր դատախազության հետաքննության և նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալ Արմեն Մարուխյանը ներկայացրեց մինչ քվեարկության օրը, ինչպես նաև տվյալ պահի դրությամբ ստացված դիմումների, հաղորդումների և դրանց քննարկման արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը:

Նա նշեց, որ գլխավոր դատախազի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ հանրաքվեի ընթացքի վերաբերյալ հնարավոր խախտումները ուսումնասիրելու նպատակով: Արմեն Մարուխյանը նշեց, որ գլխավոր դատախազությունը ստացել է մեկ հաղորդում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանից՝ գլխավոր դատախազությանը հասցեագրված, որի հիման վրա քրեական օրենսգրքի 149 հոդվածի երկրորդ մասով հարուցվել է քրեական գործ` հանձնաժողովի անդամին նյութապես շահագրգռելու ու նրա լիազորություններին խոչընդոտելու մասով: Տվյալ անձի վերաբերյալ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նույն ժամանակահատվածում դատախազության տարածքային ստորաբաժանումը ստացել է մեկ դիմում Երևանի ընտրատեղամասներից մեկի հանձնաժողովի նախագահ Վահիկ Ալեքսանյանից: Նա բողոքել է, որ իր բնակարանի հոսանքն անջատել են, ինչը նա համարել է որպես իր՝ հանձնաժողովի նախագահի գործունեության խոչընդոտում:

«Այսօր` 13:00 դրությամբ, գլխավոր դատախազություն ընտրախախտումների վերաբերյալ գրավոր դիմումներ չեն ստացվել»,- ասաց Մարուխյանը: