|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ինչպես տեղեկացնում է Yerkir.am-ի թղթակիցը Ավանում 4 ընտրատարածքներում՝ 1/1, ½, 1/3, ¼, ժամը 20:00-ից հոսանքները անջատել են:
Մեր թղթակիցը նշում է, 1/1 եւ ½ ընտրատեղամասերում դեռ հոսանքները չեն միացրել: Ուշագրավ է, որ հարակից բոլոր շենքերը հոսանք ունեն: «Ելք» -ի լիազոր ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը մեր թղթակցին պատմել է, որ իրենց վստահված անձը քվեատուփի մոտ փորձում է այն հսկել, որպեսզի լցոնումներ չարվեն: Ուշագրավ է, որ երբ մեր թղթակիցը մոտեցել է ընտրատեղամասերի պատուհաններին, դրսում ծառայություն իրականացնող ոստիկանը հորդորել է, որ ներսից փակեն պատուհանները:
Նշենք, որ Ավանն ընդգրկող թիվ 1 ընտրատարածքում կատաղի պայքար է գնում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի՝ Ռոբերտ Սարգսյանի եւ ԴԱՀԿ նախկին պետ, բանան ներկրող Միհրան Պողոսյանի միջեւ: