|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հյուսիսային Կորեան հայտարարել է, որ անջատել է Հարավային Կորեայի հետ արտակարգ ռազմական կապի գիծը, որից օգտվում էին Կեսոն արտադրական գոտու ապառազմականացման աշխատանքներ իրականացնելիս. տեղեկացնում է Associated Press-ը:
Այդ կապը չափանզանց կարեւոր էր, քանի որ Կեսոնում ամեն օր աշխատում են բանվորներ երկու Կորեաներից: Այսօր Հարավային Կորեայից Կեսոն է մեկնել արտադրական ձեռնարկությունների մոտ 900 ծառայող: Կանդրադառնա՞ կապի անջատումը նրանց տունդարձի վրա, դեռեւս հայտնի չէ:
Բացի դրանից` ԿԺԴՀ-ն կոշտ հայտարարություն է տարածել, որում Հարավային Կորեայի նախագահ Պակ Կըն Խեին խորհուրդ է տվել «հետեւել լեզվին». վերջինս հայտարարել էր, թե Փհենյանը պետք է նվազեցնի իր միջուկային հավակնությունները եւ դրա փոխարեն հոգ տանի իր սոված քաղաքացիների մասին:
ԿԺԴՀ-ն նաեւ զգուշացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որ թերակզղին միջուկային պատերազմի շեմին է «ԱՄՆ-ի եւ դրա հարավկորեական մարիոնետների սադրիչ գործողությունների պատճառով»: