Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօրվանից սկսվել է անալոգային հեռարձակման փուլային անջատումը: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ այսօր անալոգային հեռարձակումն արդեն կանջատվի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Շիրակի և Սյունիքի մարզերում: Այս օրերին թվային հեռարձակման կանեցնեն նաև մյուս բոլոր մարզերը. մինչև հոկտեմբերի 27-28-ն անալոգային հեռարձակումն ամբողջությամբ կանջատվի:
«Մենք այս ընթացքում 110 000 կցորդ սարքեր ենք բաժանել սոցիալապես անապահով ընտանիքներին: Սկզբում նախատեսել էինք 48 000 սարք բաժանել, սակայն հետո տեսանք, որ ավելի շատ է ընտանիքների թիվը, որոնք ի վիճակի չեն գնել այն, և ևս 62 000 սարք գնեցինք ու բաժանեցինք: Որոշ ժամանակ կպահանջվի` մինչև բոլորը անցնեն թվային հեռարձակման, քանի որ կան մարդիկ, ովքեր ոչ թե ի վիճակի չեն կցորդ սարքը գնել, այլ ուղղակի թողել են վերջին օրվան»,- ասաց Առաքելյանը:
Նա նշեց նաև, որ 2000 սարք էլ տրամադրել են Լեռնային Ղարաբաղին:
Ինչ վերաբերում է կցորդ սարքերի արժեքին, ապա Առաքելյանը հայտնեց, որ դրանք արժեն 5000-200 000 դրամ, սակայն 200 000 դրամանոց սարքերը թանկ են իրենց այլ ֆունկցիաների հաշվին: Ըստ փոխնախարարի` որակյալ սարքերի միջին գինը 7500-12 000 դրամ է:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանն էլ նշեց, որ Հայաստանում թվային հեռարձակմանն անցնելը, ճիշտ է, ուշ մեկնարկեց, բայց այն ուշացած չէր: «2017-ին Հայաստանում այլևս չեք կարող գտնել հեռուստացույցեր, որոնց վրա անալոգային կրիչ լինի: Ընդհանուր առմամբ, թվային հեռարձակման անցնելու համար ծախսվել է 15,6 մլն դոլար, որից 12 միլիոնը` ենթակառուցվածքների, տեխնիկական համակարգերի ստեղծման համար, իսկ 1,7 միլիոնը` սոցիալական ծրագրի իրագործման համար: Ավելացած գումարը հարկերի և տուրքերի միջոցով վերադարձրել ենք ՀՀ պետբյուջե»,-ասաց Ամալյանը: