Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեկտեմբերի 12-ին Սևծովյան տնտեսական կազմակերպության հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանելու Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն:
«Այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնում են բողոքի ցույց` Թուրքիային և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ մենք պահանջում ենք ճանաչում և հատուցում:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները այս ցույցով իրենց բողոքն են արտահայտում՝ ասելով STOP ցեղասպանությանը, STOP ուրացմանը, STOP պատմության խեղաթյուրմանը, STOP անարդարությանը:
Մենք նպատակ ունենք Թուրքիային հիշեցնելու, որ Հայաստանը և հայությունը պահանջներ ունեն Թուրքիայից, և քանի դեռ Թուրքիայի իշխանոթյունները չեն գիտակցում, որ հարկավոր է օր առաջ ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն ճանաչելու և հետևանքների հատուցման պատասխանատվությունը թողնում են իրենց ապագա սերունդների վրա:
Ցույցը տեղի է ունենալու դեկտամբերի 12-ին՝ ժամը 9:30-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցի մոտ»,- ասվում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունների տարածած հաղորդագրության մեջ: