Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր կառավարության նիստում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ անելու մասին հարցը, որով ամբողջությամբ ներդրվում է բարոյական վնասի փոխհատուցման ինստիտուտը: Նախարարի խոսքով` 2004-ին նախատեսվել էր իրավունքների ոչ սպառիչ ցանկ, որով հնարավոր էր պահանջել բարոյական վնասի փոխհատուցում, դրանք էին`կյանքի իրավունքը, խոշտանգման արգելքը, անձնական ազատության իրավունքի խախտումը և ապօրինի դատապարտման հետևանքով ստացած ոչ նյութական վնասը: Այժմ, ելնելով նաև Եվրոպական դատարանի պրակտիկայից, ավելացվում են նաև արդար դատաքննության, անձնական ու ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության, մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու, հավաքների և միավորման ազատության և սեփականության իրավունքները:
«Այսպիսով` այս նախագծի ընդունմամբ, բարոյական վնասի կամ ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը ամբողջությամբ կներդրվի մեր երկրում»,- ասաց նախարարը:
Վարչապետը հավելեց, որ այդ նախագիծը կարևոր է, որովհետև քաղաքացիները իրենց հիմնական իրավունքների խախտման դեպքում կունենան բարոյական վնասի հատուցման իրավունք: