Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը Yerkir.am-ի զրույցում ասաց, որ իրենց մարզում տեղի ունեցած քարոզարշավից, իրազեկող հանդիպումներից հետո սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ մարդկանց դիրքորոշումը խիստ որոշակի է դարձել: «Տարբեր կուսակցություններ են եկել, տարբեր հավաքներ են եղել, մարդկանց բացատրվել է` որը ինչ է նշանակում: Մեզ մոտ տրամադրվածությունը շատ լավ է, հիմնականում «այո»-ի կողմնակիցներ են»,- ասաց նա:
Խոսելով «Ոչ»-ի շարժման ներկայացուցիչների մասին` Սահակյանը նշեց, որ բնական է համարում մարդկանց որոշակի թվի` սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվելը. «Հանրապետությունում կլինեն 300 հոգի կամ 1000 հոգի, ովքեր դեմ են, բայց չգիտեն, թե ինչի համար են դեմ: Այն մարդիկ, ովքեր հավաքվել են, բողոքի երթեր են անում, դեմ են արտահայտվում`առանց իմանալու` ինչին են դեմ: Մեկը անձնապես մեկից է նեղացած, մեկն իր վիճակից է նեղացած: Ախր իրենք էլ չգիտեն ու չեն կարողանում բացատրել, թե ինչին են դեմ»:
Ըստ մարզպետի` իշխանություններն ինչ ծրագիր էլ ներկայացնեն, միևնույն է, ընդդիմացողները փորձելու են ինչ-որ թերի բան գտնել ու հակառակվել: «Հենց մենք ասենք` դեմ ենք, իրենք ասելու են` կողմ ենք: Այո, ես համոզված եմ` հենց իշխանությունները դեմ արտահայտվեն սահմանադրական բարեփոխումներին, հիմիկվա դեմ արտահայտվողները կողմ են արտահայտվելու»,- նշեց Սարգիս Սահակյանը: