Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երգչուհի Մարգարիտ Շահինյանը, ի թիվս այլ արվեստագետների, նույնպես դեմ է պարտադիր կենսաթոշակայինին, թեեւ նրա նկատմամբ օրենքը չի կիրառվելու:
Yerkir.am-ի հետ զրույցում տիկին Շահինյանը նշեց, որ դեմ է պարտադիր կենսաթոշակայինին, քանի որ օրենքն ընդունողները հաշվի չեն նստում ժողովրդի ցանկության հետ` կամենո՞ւմ են, թե՞ չեն կամենում, անհրաժե՞շտ է, թե՞ ոչ:
«Ամեն դեպքում` ժողովրդի կարծիքը պետք է հաշվի առնեն: Առանց որևէ իրազեկման` իրենք որոշում են, իրենք` կյանքի կոչում: Եթե համընդհանուր դժգոհություն կա` պետք է նորից վերանայվի, և նոր լուծումներ գտնվեն: Միայն հեռուստատեսային գովազդով բացատրել, թե ինչ լավ է պարտադիր կենսաթոշակային համակարգը, քիչ է: Ժամանակ պետք է անցնի, պահը հասունանա, նոր միայն օրենք ընդունեն: Ժողովրդի զգալի շերտը նախ չի էլ վստահում, թե 20 տարի հետո արդյո՞ք այդ գումարները հետ կստանան»,- ասաց տիկին Շահինյանը: