Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Հրայր Թովմասյանը չի ցանկանում ասել ավելին, քան իր մամուլի քարտուղարն է ասել: Այսպես պատասխանեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իր արտահայտության կապակցությամբ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի արձագանքին:
Հիշեցնենք, որ լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի արդարադատության նախարարը չորս ոչ իշխանական ուժերի՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախաձեռնությանը, նա պատասխանել էր. «Ղալաթ են անում»: Ի պատասխան Արմեն Ռուստամյանը ասել էր. «Եթե բառարաններով են խոսելու, ուրեմն թող չնեղանա, որ ասենք` ղալաթ ես անում, չաթլախ»:
«Ամեն մարդ ինքն է իրեն գնահատական տալիս, դուք իրեն հարցրեք, եթե ինքը կհանի «եթե»-ները, կլինի էն, ինչ մամուլի քարտուղարս ասել է: Եթե առանց «եթե»-ի այդ բառն ասի, էն կստանա, ինչ ասել է մամուլի քարտուղարս»,- ասաց նախարարը:
Մեր այն հարցին՝ չի՞ համարում, որ իր արտահայտությամբ վիրավորել է 53 պատգամավորի, նախարարը պատասխանեց. «Ես եթե համարած լինեի, կասեի»:
Լրագրողների այն դիտարկմանը, որ ինքն էլ է «եթե»-ներով խոսում, նախարարը պատասխանեց. «Եթե»-ներով խոսելն արգելված չէ: Իրան դիմեք, թող ինքը իրա «եթե»-ն հանի… Մեր իրականության մեջ նման արտահայտություններն անպատասխան չեն մնում»: