Ացամազ Բուրաևը ծնվել է 1990 թվականի փետրվարի 5-ին Վլադիկավկազում:
Նախորդ մրցաշրջանը նա անցկացրել է «Գանձասար Կապան»-ում՝ 14 խաղում դառնալով հինգ գոլի հեղինակ: Մինչև Հայաստան տեղափոխվելը Բուրաևը հանդես է եկել Վլադիկավկազի «Ալանիա»-ում և Վլադիվոստոկի «Լուչ»-ում:
Այսպիսով՝ Բուրաև 2015/16 մրցաշրջանի գարնանային հատվածից առաջ «Բանանց»-ի երրորդ նորեկն է: Մինչ այս «Բանանց»-ի հետ պայմանագրեր էին ստորագրել Զավեն Բադոյանն ու Կլաուդիո Տոռեխոնը: