Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա անդրադարձավ նաև օրեր առաջ Նորք-Մարաշում հանցավոր խմբի վնասազերծման օպերացիային:
«Օպերացիայի անլրջության մասին վկայում են մի շարք հանգամանքներ, որոնք նաև ցույց են տալիս այդ օպերացիայի նպատակաուղղվածությունը: Եթե այդ խմբի անդամները մեղավոր են, թող պատժվեն օրենքի խստությամբ, սակայն պետական որոշ մարմիններ արդեն խախտել են անմեղության կանխավարկածը, ինչը նշանակում է, որ իշխանություններն ուզում են վախի մթնոլորտ ստեղծել ժողովրդի մեջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը` հավելելով, որ ԱԱԾ-ն ուրիշ այլ փաստեր ունի իշխանությունների գործողություների մասին, բայց այդքան խրոխտ չի պահում իրեն` դրանք հրապարակելու հետ կապված:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 1-ից Ազատության հրապարակում նստացույց սկսելուն, և դրանում մարդկանց ներգրավվածությանը, Րաֆֆի Հովհաննիսյանը հիշեցրեց հետնախագահական ընտրությունների ժամանակաշրջանը, երբ ինքը 30 օրով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում: Նրա խոսքով` առաջին 25 օրը հրապարակը սակավամարդ էր, բայց հետո` բազմամարդ, պարզապես այդ ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, կազմակերպական առումով, պատրաստ չէր իր հաղթանակին, իսկ հիմա պատրաստ է: