կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-14 22:09
Իրավական

Առանց մեկնաբանության

Առանց մեկնաբանության

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը լրացուցիչ տեղեկություններ է ներկայացրել 2011 թվականի փետրվարի 18-ին ՀՀ ՔՕ 3111 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (հանրային ծառայողի կողմից ապօրինի վարձատրություն ստանալը) Տիգրան Փոստանջյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

 

Ըստ հաղորդագրության` «Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի առաջատար մասնագետ Տիգրան Փոստանջյանը, հանդիսանալով պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող 2010 թվականի ընթացքում 3 դեպքով քաղաքացիներից պահանջել և ստացել է ապօրինի վարձատրություն:

 

Մասնավորապես` Տիգրան Փոստանջյանը 2010 թվականի մայիսին, Երևանի Կոմիտասի 49/9 հասցեում «Սթար Դիվայդ» կազմակերպության կողմից նոր սուպերմարկետի շինարարության ընթացքում այդ կազմակերպության ադմինիստրատիվ տնօրեն Արմեն Պողոսյանից, շինարարության նախագծում հայտնաբերած բացթողումներն անտեսելու համար պահանջել և ապօրինի ստացել է 192.000 դրամ վարձատրություն:

 

2010 թվականի հունիսի սկզբներին Տ.Փոստանջյանը Երևան քաղաքի բնակիչ Սեջվիկ Առաքելյանին Երևան, Շրջանցիկ թունել 21 հասցում գտնվող շինությունների վերաբերյալ այսպես կոչված` «վաղեմության» (ապօրինի շինության երկարատև փաստացի օգտագործումը այդ անձի կողմից վկայող) տեղեկանք տրամադրելու համար Սեջվիկ Առաքելյանի որդուց՝ Վահան Առաքելյանից, պահանջել և ստացել է 40.000 դրամ վարձատրություն, ընդ որում` այդ տեղեկանքի տրամադրման համար անհրաժեշտ դիմումը Ս.Առաքելյանի փոխարեն լրացրել և ստորագրել է անձամբ:

 

Բացի այդ, Տիգրան Փոստանջյանը Երևան քաղաքի Կոմիտասի 23/1 շենքի 47 բնակարանում իրականացվող ապօրինի շինարարությանը չխոչընդոտելու, օրենքով սահմանված կարգով այն չդադարեցնելու, կանխարգելման ուղղությամբ միջոցներ չձեռնարկելու ու այդ մասին իրավասու մարմիններին չհայտնելու համար 2010 թվականի սեպտեմբերին, բնակարանի սեփականատեր Հրահատ Սարգսյանից պահանջել և ապօրինի ստացել է 100.000 դրամ վարձատրություն»: