Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թալինում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց գործադիր իշխանության այն կարևոր մեխանիզմները, որոնք նախատեսված են սահմանադրական փոփոխություններով: Նրա խոսքով` եթե գործադիր իշխանությունը չկրեց պատասխանատվություն և հաշվետու չեղավ, ապա իմաստ չունի խոսել նման գործադիր իշխանության արդյունավետ գործունեության մասին:
«Այսօր ունենք գործադիր իշխանություն, որը ձևավորում է նախագահը` հաշվի առնելով պառլամենտում քաղաքական մեծամասնությունը: Եվ եթե նախագահն ու քաղաքական մեծամասնությունը մեկ ուժից են, դա նշանակում է, որ գործադիրն էլ է նույն ուժին պատկանում, այսինքն` ստեղծվում է անպատասխանատու համակարգ: Այսօրվա կառավարությանը անվստահություն ներկայացնելու մեխանիզմ չկա, գործող Սահմանադրությունը դրա հնարավորությունը չի տալիս: Մինչդեռ` սահմանադրական փոփոխություններով` տարին առնվազն մեկ անգամ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, հաշվետվություն պետք է ներկայացնի խորհրդարանին ծրագրի կատարման վերաբերյալ: Խորհրդարանը կարող է անվստահություն հայտնել թե\' վարչապետին, թե\' կառավարությանը` ամբողջությամբ, թե\' նախարարներին` առանձին: Այսօր չունենք այդ հնարավորությունը, միայն ամբողջ կառավարությանը կարող ես անվստահություն հայտնել: Եվ եթե որևէ նախարար սխալ կամ անարդյունավետ է գործում, ապա գործող մեխանիզմը թույլ չի տալիս, որ կարողանաս խորհրդարանում հարցը դնել ու այդ նախարարին պաշտոնանկ անել»,- բացատրեց Արծվիկ Մինասյանը: