|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Ռուս հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնին իր բլոգում, մեկնաբանելով Սու-24- հետ կապված միջադեպը, գրել է, որ առաջին պատասխան քայլը Թուրքիային պետք է լինի Հայոց ցեղասպանության ճանաչման մակարդակի բարձրացումը:
«Ինձ թվում է, որ առաջին քայլը, թռչնամսի կամ զբոսաշրջիկների հետ կապված այդ կեղծավոր հիմարության փոխարեն, պետք է լինի Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը»,- գրել է նա:
Ըստ Նավալնիի՝ Պետդուման ճանաչել է Ցեղասպանությունը, սակայն կարելի է հասնել ճանաչման մակարդակի բարձրացման` հերքման համար պատիժ սահմանել, դատապարտել Ցեղասպանությունը չճանաչողներին, միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատել: