|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Երեկ` ԼՂՀ անկախության հռչակման 20-ամյակի տոնակատարության նախօրեին, Աբխազիայի նորընտիր նախագահ Ալեքսանդր Անկվաբը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին:
Հեռագրում, մասնավորապես, ասվում է. «Հուսով եմ` ԼՂՀ փաստացի անկախությունը մոտ ժամանակներս միջազգային իրավաբանական ճանաչում կստանա: Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդները, հաղթահարելով ծանր խոչընդոտներ, հասել են գլխավոր նպատակին` իրենց երկրների անկախությանը: Մեզ անհրաժեշտ է պաշտպանել այդ անկախությունը, վերածնել ազգային պետականությունը հանուն ապագա սերունդների»: