Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քարոզչական արշավի շրջանակում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները հանդիպումներ ունեցան արտաշատցի ուսանողների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին հանրաքվեին նախորդած ներքաղաքական գործընթացները, բարեփոխումների քաղաքական պահանջը, հայեցակարգը և նոր Սահմանադրության նախագիծը:
Պարզաբանվեցին Հայաստանի երկու Սահմանադրությունները և քվեարկության դրվելիք նախագիծը, անդրադարձ կատարվեց Հայաստանի սահմանադրական մտքի պատմությանն ու ձեռքբերումներին, մասնավորապես` 1995թ. «վեցյակի նախագծին», դրա իրավաքաղաքական կարևորությանը: Ինչպես այլ քաղաքներում, Արտաշատում ևս քննարկումն ընթացավ ուսանողությանը հարիր անկաշկանդ ու անմիջական մթնոլորտում, եղան տարբեր հարցադրումներ: Հանդիպումն ավարտվեց քննարկմամբ:
«Սա սերունդների Սահմանադրությունն է լինելու»,- հանդիպման ընթացքում նշեցին «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները:
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն