Փոխարժեքներ
03 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.03 |
EUR | ⚊ | € 443.29 |
RUB | ⚊ | ₽ 4.795 |
GBP | ⚊ | £ 510.11 |
GEL | ⚊ | ₾ 142.29 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2025 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը:
Համաձայն հրամանի՝ հանրակրթական դպրոցների ուսուցիչների, արտադպրոցական ծրագրեր իրականացնող կենտրոնների, այդ թվում՝ մանկապատանեկան ստեղծագործական, մշակութային և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցների մանկավարժական աշխատողների և մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների, ինչպես նաև մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող հոգեբանների կամավոր ատեստավորումը կանցկացվի 2025 թվականի նոյեմբերին:
Քննական կենտրոնների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի լրացուցիչ:
Կամավոր ատեստավորման քննությունների անցկացման վայրի և ժամի մասին տեղեկությունը մասնակիցները կարող են տեսնել matyan.emis.am կամ at.emis.am կայքերում՝ կախված նրանից, թե որ հարթակով են գրանցվել ատեստավորում անցնելու համար։
Հանրակրթական դպրոցի ուսուցիչներ
01.11.2025 թ. - Ինֆորմատիկա (թվային գրագիտություն և համակարգչային գիտություն), Աշխարհագրություն
02.11.2025 թ. - Անգլերեն, Ռուսաց լեզու
08.11.2025 թ. - Մաթեմատիկա, թղթային եղանակով իրականացվող քննություններ՝ Եզդիերեն, Պարսկերեն, Ասորերեն, Ֆիզկուլտուրա, Շախմատ
09.11.2025 թ. - Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց լեզու
15.11.2025 թ. - Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն
16.11.2025 թ. - ՆԶՊ, Տեխնոլոգիա, Երաժշտություն, Կերպարվեստ
22.11.2025թ. - Պատմություն, Հասարակագիտություն
23.11.2025 թ. - Դասվար
Արտադպրոցական հաստատությունների մանակավարժներ
29.11.2025 թ. - Երաժշտություն՝ Նվագակցություն (դաշնամուր), Փայտյա փողային գործիքներ, Պնձյա փողային գործիքներ
Պարարվեստ՝ Պարարվեստ
30.11.2025 թ. - Թատերարվեստ՝ Թատերարվեստ
Մարզական ուղղություններ՝ Շախմատ, Գեղարվեստական մարմնամարզություն, Սպորտային մարմնամարզություն, Սպորտային ակրոբատիկա և ցատկացանց, Լող
Մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներ
22.11.2025 թ. - Հոգեբանություն