Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողները խնդրեցին սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին նոր Սահմանադրության հրապարակված տեքստի որոշ հոդվածների վերաբերյալ պարզաբանումներ ներկայացնել:
«Նախագահի նշանակման դեպքում նոր Սահմանադրությամբ ասվում է, որ նա պետք է ունենա 7 տարվա քաղաքացիություն, բայց չի կոնկրետացվում բնակության վայրը, այն դեպքում, երբ պատգամավորի ընտրության դեպքում շատ հստակ նշված է թե\' քաղաքացիության, թե\' բնակության վայրիպահը: Ինչո՞վ է դա բացատրվում»,- հարցրեցին լրագրողները:
Վարդան Պողոսյանը նախ շնորհակալություն հայտնեց լրագրողներին, որ դա նկատել են` ասելով, որ այդ ձևակերպումը բարելավման կարիք ունի: «Վերջին 7 տարին վերաբերում է ինչպես քաղաքացիությանը, այնպես էլ նստակյացությանը: Այստեղ խմբագրական փոփոխությունների կարիք կա: Մենք դա նկատել ենք, բայց կարող են լինել հարցեր, որ մասնագետներն էլ, որքան էլ փորձված լինեն... Սահմանադրությունը մի այնպիսի փաստաթուղթ չէ, որ կարողանաս մեկից ընդօրինակել, գրել ու 100 տոկոսով վստահ լինել, որ դու կատարյալ տեքստ ես ստացել»,- ասաց նա: