կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-11-25 15:37
Տարածաշրջան

Թուրքիան ամսական 40 միլիոն դոլար է տրամադրում ԻՊ-ի՝ նավթի մաքսանենգներին. The Guardian

Թուրքիան ամսական 40 միլիոն դոլար է տրամադրում ԻՊ-ի՝ նավթի մաքսանենգներին. The Guardian

Բրիտանական The Guardian թերթի մերձավորարևելյան թղթակից Չուլովը նոր մանրամասներ է հայտնել Թուրքիայի և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կապերի մասին:

Ըստ Siyasihaber1-ի՝ Չուլովը հայտնել է, որ վերջին տարիներին ԻՊ մի շարք հրամանատարներ իրեն հայտնել են, որ Թուրքիան աչք է փակում իրենց վրա և շատ հազվադեպ է իրենց գործողություններին միջամտում:

Haberdar-ի թղթակից Իլհան Թանըրը հայտնել է, որ ԱՄՆ հատուկ ուժերի ստորաբաժանումը տեղեկություններ էր հայտնել մայիս ամսին Սիրիայում բարձրաստիճան ԻՊ հրամանատարի գտնելու ուղղությամբ գործողության մասին, սակայն խուսափել էր այդ մասին տեղեկություններ հայտնել հարևան երկրներին: Սակայն ուշագրավ տեղեկություն կա այդ գործողության մասին. «ԻՊ-ի՝ նավթի մաքսանենգների ղեկավար Էբու Սայաֆը, ով հայտնի չէ անգամ ԻՊ մի շարք անդամների, անծանոթ չէ Թուրքիային»:

Նշվում է նաև, որ թուրք գործարարները ԻՊ` նավթի մաքսանենգների հետ մեծ գործարքներ են կնքել, որոնցից առնվազն 10 միլիոն դոլար եկամուտ են ստացել:

Չուլովը մանրամասն տեղեկություններ է հայտնել նաև Սայաֆի՝ երկուշաբթի օրն առգրավված խտասկավառակի պարունակության մասին, որի միջոցով ավելի հստակ տեղեկություններ են ձեռք բերվել ԻՊ զինյալների և թուրքական իշխանությունների միջև կապի, ինչպես նաև ԻՊ-ին և ԻՊ մաքսանենգներին ամսական 40 միլիոն դոլար տրամադրելու մասին: