Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քիչ առաջ շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականները Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից վերադաձան հայրենիք:
«Զվարթնոց» օդանավակայանում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում խոսեց Եվրոպայի թիմային առաջնությունում հայ շախմատիստների ելույթների մասին:
«Մրցաշրջանից առաջ զգում էի, որ թիմը լավ մարզավիճակում է: Շատ թեժ պայքար էր: Մենք վրիպեցինք հենց Ֆրանսիայի թիմի հետ խաղում, սակայն մինչև վերջ պայքարեցինք մեդալների համար: Ռուսաստանի հավաքականը շատ էր առաջ անցել և դժվար էր իրենց հասնել: Ամեն դեպքում գրավեցինք 2-րդ տեղը: Ռուսաստանի հետ խաղում մենք առավելություն ունեինք կարող էինք հաղթել, բայց չստացվեց:
Հանգստի օրից հետո որոշեցինք, որ բոլոր մյուս խաղերում ամեն գնով պիտի հաղթենք: Հաղթանակները վստահ էին, իսկ դա նշանակում է, որ արդեն հունի մեջ էինք ընկել: Արդեն 2-րդ տուրում ստացանք շատ ուժեղ մրցակից, ինչը շատ դժվար է: Եթե Ֆրանսիայի հետ խաղայինք ավելի ուշ, ավելի հեշտ կլիներ խաղալը»:
Խոսելով անհատական շախտամիստների մասին` մարզիչն ասաց.«Մելքումյանն այս անգամ շատ լավ հանդես եկավ և դարձավ հավաքականի լիակատար անդամ: Նա իր խաղատախտակի վրա գրավեց 1-ին տեղը:Շատ հաջող էր Գաբրիել Սարգսյանի ելույթը, որը կարևոր հաղթանակ տոնեց Գրիշչուկի նկատմամաբ:Վստահ խաղաց նաև Լևոն Արոնյանը, քանի որ կարողացավ հաղթել աշխարհի չեմպիոնին և վերջին տուրերում հաջող հանդես եկավ: Նա իր խաղատախտակի վրա գրավեց 2-րդ տեղը: Արոնյանը խաղում էր թիմին ամեն ինչ տալով:Կարեն Գրիգորյանն ընդամենը 3 խաղ խաղաց: Նա հեռանկարային շախմատիստ է: Ժամանակ է պետք նրա համար»-ասաց Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ Ռեյկյավիկում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը: