Թուրքական հանքում պայթյուն է տեղի ունեցել. հանքափորներից մեկին չի հաջողվում դուրս բերել
Թուրքիայի Զոնգուլդաք նահանգի Քիլիմլի շրջանում ապօրինաբար գործի դրված հանքում պայթյուն է տեղի ունեցել:
Ըստ Demokrathaber-ի՝ պայթյունը տեղի է ունեցել պայթուցիկ նյութով աշխատանքներ իրականացնելիս: Հանքափորներից երեքը հանքից դուրս են եկել վիրավոր վիճակում, իսկ մեկը չի կարողացել դուրս գալ:
Հանքում մնացած հանքափորին դուրս բերելուն ուղղված աշխատանքները դեռևս շարունակվում են: