|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Իսպանիայի կառավարությունը Կատալոնիայի դեմ հայց է ներկայացրել Սահմանադրական դատարան` վիճարկելով կատալոնացիների անկախության հռչակագրի սահմանադրականությունը: Իսպանիայի վարչապետ մարիանո Ռախոյը եւս մեկ անգամ այս առիթով հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ կատալոնացիների այս քայլն օրենքի խախտում է:
«Մենք պահանջում ենք, որպեսզի հռչակագիրն անվավեր ճանաչվի: Այն վտանգի տակ է դնում Իսպանիայի միասնությունը» ,- ասել է Ռախոյը:
ՍԴ-ին ուղղված հայցում նաեւ նշվում է, որ եթե բարձրագույն ատյանի պահանջ չկատարվի, Կատալոնիայի խորհրդարանի խոսնակն ու վարչապետը պետք է հեռացվեն պաշտոնից:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Կատալոնիայի խորհրդարանը հավանության էր արժանացրել 2017 թվականին անկախություն ստանալու նախագիծը: Ըստ նախագծի` Կատալոնիան Իսպանիայի կազմից դուրս պետք է գա 18 ամսում: