|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Կատալոնիայի կառավարության ղեկավար Կիմ Տոռան հինգշաբթի այցելել է դատական մարմիններ, որպեսզի ինքն իր դեմ մեղադրական ցուցմունքներ ներկայացնի 2017 թվականին անկախության շուրջ հանրաքվեին մասնակցելու պատճառով:
Հաղորդվում է, որ ինքնամեղադրանքների հետ կապված արշավը գործի է դրվել Կատալոնիայի անկախությունը պաշտպանող կազմակերպությունների կողմից՝ ի պատասխան տարածաշրջանի քաղաքական գործիչների գործով դատարանի վճռին: Տոռային ուղեկցել են նրա մի քանի կողմնակիցներ:
Տարածաշրջանի կառավարության ղեկավարը խնդրում է, որ իր նկատմամբ հետաքննություն սկսվի 2017 թվականի սեպտեմբերի 20-ին հանրահավաքներին և հանրահարցմանը մասնակցելու համար:
Ավելի վաղ այս արշավին արդեն միացել էին ինքնավար մարզի անկախության հարյուրավոր կողմնակիցներ:
Կատալոնիայի տարբեր քաղաքներում հոկտեմբերի 14-ից տեղի են ունեցել բազմամարդ ցույցեր: Դրանց անցկացման համար առիթ է դարձել Իսպանիայի Գերագույն դատարանի վճիռը, որը կատալոնացի այն քաղաքական գործիչներին, որոնք մասնակցել են անկախության հանրաքվեի կազմակերպմանը, բանտային կալանքի է դատապարտել մինչև 13 տարի ժամկետով: