|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Պետք է ստեղծել ազատատենչ, առանց հովանավորչության, համամարդկային արժեքների համատեղությամբ սահմանադրություն. նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն` անդրադառնալով նախագահ Էրդողանի՝ նոր Սահմանադրություն ստեղծելու վերաբերյալ հայտարարությանը:
Ըստ Demokrathaber-ի՝ Դավութօղլուի խոսքով՝ նոր Սահմանադրություն ստեղծելը չպետք է դիտվի որպես նախագահի իշխանության հզորացում: «Պետությունն ու ժողովրդավարությունը կարիք ունեն վերականգնվելու: Պետք է այս ամենը հանգիստ քննարկել: Նոր Սահմանադրություն կընդլայնի մեր հորիզոնները: Պետք է խոսենք, թե ինչպես կարող ենք ստեղծել Սահմանադրություն, որը պետության փոխարեն մարդուն առաջին պլան կմղի»,- ասել է վարչապետը: